Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է
Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը.
- Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա:
- Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք անհրաժեշտ են կենսունակ տեղական և տարածաշրջանային մշակութային արդյունաբերության և շուկաների աջակցության համար:
Հիմնադրամին դիմել ցանկացող պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները պետք է իրենց հայտը գրանցեն մինչև 2025 թվականի մայիսի 21-ը հետևյալ հղումով՝ www.unesco.org/creativity/en/ifcd/apply։
Հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ներկայացնել 4 հայտ, խնդրում ենք, լրացված հայտադիմումները նախապես ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մինչև 2025 թվականի մայիսի 10-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստով, հեռ.՝ (010) 599 631: