կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող  Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար

Մրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար

Մրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Ռուս ուղղափառ սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար։ Այս մասին գրել է  ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր առավոտյան՝ երկար սպասված  լուրը․ Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ հրաշագործ ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար։ Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան շինարարական ընկերությունները։ Ծրագրի արժեքը կազմում է 175 000 000 դրամ (մոտ կես միլիոն դոլար)։ Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը»։

 

 

  • Կիսվել: