հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Տիկնիկային թատրոնում (լուսանկարներ)

Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Տիկնիկային թատրոնում (լուսանկարներ)

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր շրջայց է կատարել Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի ուղեկցությամբ։

՛՛Ավելի ուշ ներկա գտնվեցինք ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» բացօթյա մոնոներկայացմանը՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ։

 

  • Կիսվել: