հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն

Մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն

Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։

Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը։

՛՛Ամանորին «Գառնին» տոնական միջավայրում ու տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին։ Երեկոյան գունավոր լուսավորությունից բացի, տոնական լույսերով է զարդարվել նաև արգելոց-թանգարանի ճեմուղին։ Արգելոցի տարածքը և ճեմուղին լուսավորում են ավելի քան 18 հազար լամպեր, բազմաձև լուսային խաղալիքներ։

Արգելոց-թանգարանի աշխատակազմը ուրախ է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել Հայաստանը ճանաչելու եկած օտարերկրացիներին, նաև՝ մեր հայրենակիցներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: