շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Մինասի գույներով» 9-րդ միջազգային պլեների բարեգործական վաճառքի հասույթն ուղղվելու է Ջաջուռի գրադարանի ֆոնդի ստեղծմանը

«Մինասի գույներով» 9-րդ միջազգային պլեների բարեգործական վաճառքի հասույթն ուղղվելու է Ջաջուռի գրադարանի ֆոնդի ստեղծմանը

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը մարզային իշխանությունների հետ հունվարի 4-ին ներկա է գտնվել Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացված «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ միջազգային պլեների շրջանակներում Ջաջուռում և Գյումրիում ստեղծված կտավների փակ ցուցադրությանը։

Շիրակի մարզպետարանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ «Նկարիչները հանուն բարեգործական ծրագրի» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպել է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում ներկաները դիտել են «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ միջազգային պլեների մասին պատմող ֆիլմը։

Նշվում է, որ տեղի է ունեցել կտավների բարեգործական վաճառք, որից ստացված հասույթն ուղղվելու է Ջաջուռի համայնքային գրադարանի գրքային ֆոնդի ստեղծմանը։

  • Կիսվել: