կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
 5 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

5 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) մեր տղաների այս տարվա արդյունքներն են՝ 1 ոսկի և 4 արծաթ: Ռուբեն Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ Վահագն Հովհաննիսյանը, Գագիկ Մելքումյանը, Վահրամ Ասատրյանը և Արման Ֆահրադյանն՝ արծաթե մեդալների:

Թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը։ Ի դեպ, Տիգրան Հակոբյանը այս տարվա օլիմպիադայի դժվար խնդիրներից մեկի հեղինակն է։

  • Կիսվել: