Միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում:
Զեկույցով հանդես գալու համար ցանկացողները կարող են մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել կցված մասնակցության հայտը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Ներկայացված զեկույցները կհրապարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի 3-րդ ժողովածուում: