շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020–21 համերգաշրջանը

Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020–21 համերգաշրջանը

Նյու Յորքի հռչակավոր Մետրոպոլիտեն օպերային թատրոնն ամբողջությամբ չեղարկում է 2020–21 համերգաշրջանը։ Ինչպես նշված է թատրոնի կայքում՝ պատճառն անվտանգության երաշխիքի բացակայությունն է, գրում է anmmedia.am-ը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Մետրոպոլիտեն օպերան ծանր որոշում է կայացրել՝ չեղարկելով 2020–21 թթ․ ողջ համերգաշրջանը։ Որոշումը կայացվել է հիմք ընդունելով առողջապահական կառույցների խորհուրդը։ Քանի որ երաժիշտները և դերասանները փորձ են անում և ելույթ ունենում  իրար շատ մոտ կանգնած՝ որոշվել է չեղարկել ողջ համերգաշրջանն այնքան ժամանակ, մինչև լայն  կիրառության մեջ չդրվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։ Ամենաշատը մենք ենք ցանկանում վերադառնալ նորմալ կյանքի և անել այն, ինչը միայնՄետրոպոլիտանը կարող է անել, սայակն մարդկանց առողջությունն ամենակարևորն է մեզ համար»։

  • Կիսվել: