հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Մեկնարկում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման 2026-2027 ծրագիրը

Մեկնարկում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման 2026-2027 ծրագիրը

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:

Ծրագրի շրջանակներում ընտրված 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար. 

 
  • Հայաստանի ամերիկյան համալսարան;

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;

  • Հայաստանում ֆրանսիական համալսարան;

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան;

  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;

  • Երևանի պետական համալսարան;

  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:

«Հայաստանի սկսնակ լիդերներ 2026»  ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք հետևյալ հղումով :

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։

  • Կիսվել: