կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը

Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը

Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը՝ Armcon2023-ը: 

Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին:

Պատահական չէ մրցույթի խորհրդանիշը՝ հինգգլխանի վիշապը , որից հորդում են ջրի հոսանքներ։ Միգուցե, Արշալույս 5 վիշապաքարը պատմում է մեր լեռնաշխարհի առաջին մոգական պատմությունը։

Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին https://www.armcon.am/ կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ [email protected] հասցեին, հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում: 
 
Լավագույն աշխատանքները կտպագրվեն «Բուկինիստ» գրախանութի աջակցությամբ՝ ժողովածուի տեսքով։ 
Մրցույթի ինֆորմացիոն հովանավորներն են Լրատվական ռադիոն և  «Արմենպրես»-
ը:
 
Գլխավոր հովանավորներն են  «Բուկինիստ» գրախանութը և  «Մարան հնձան» ընկերությունը:
 
Շապիկի ձևավորման հեղինակն է Արմեն Բալկչյանը:

  • Կիսվել: