կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկնարկել է ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի

Մեկնարկել է ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի

ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը մեկնարկեց հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և կտևի ընդամենը 1 շաբաթ` 2022թ․ դեկտեմբերի 11-18-ը ներառյալ։

Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զին․ հաշմանդամություն ստացած զինծառայողների։ Աճուրդը կանցնի հնարավորինս թափանցիկ. աճուրդում հաղթողները գումարը փոխանցելու են անմիջապես այն հիմնադրամին, որի արվեստի գործը ձեռք են բերել։

ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի է ունենում երկրորդ անգամ արդեն նոր` The Artfor’s առցանց հարթակում։

ArtForArmenia առաջին աճուրդը կայացել է 2020թ․ նոյեմբերին․ արդյունքում ավելի քան $42,000 ուղղվել է պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Առցանց աճուրդում ներկայացված են ամբողջ աշխարհից նկարիչների նվիրաբերած գեղանկարչության, գծանկարի, դասականի ու աբստրակցիոնիզմի, ինչպես նաև մոնումենտալ և փոքր ավելի քան 50 գործեր։ Ներկայացված նկարիչներից են՝ Յուրի Գրիգորյանը, Հարություն Ջինանյանը (Jino), Եկատերինա Ռոժկովան, Գալինա Բիստրիցկայան, Արամ Դանիելյանը, Ռաֆայել Մանուկյանը և ուրիշներ։ Աշխատանքների մեծամասնությանը կարող եք ծանոթանալ Երևանի ԱրտԿվարտալ ցուցասրահում դեկտեմբերի 11-14-ը։

Ամբողջական կատալոգը հասանելի է աճուդի theartfors.com կայքում։ Աճուրդը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ։

  • Կիսվել: