կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկել է 2023-2024 ուստարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը

Մեկնարկել է 2023-2024 ուստարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բոլոր հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:

Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2024»-ին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ,  ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Եզրափակիչ փուլում կորոշվեն յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակին արժանացած, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական փառատոններին մասնակցող նախագծերը: Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2024» միջոցառման տեղեկատվական օրերի, հանդիպումների և միջոցառումների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ուսհաստատության անվանումը և նամակի թեման։

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է գրել [email protected] էլ. փոստին կամ զանգահարել 010-210140 հեռախոսահամարին:

  • Կիսվել: