չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ

 Օրերս «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի սպասված պրեմիերան կայացավ Քաջարան կինոթատրոնում, ներկա էր նաև ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմ Հարությունյանը: 

Ֆիլմում բազմաթիվ կարևոր առաջնահերթություններ են շոշափվում, հանդիսատեսի տպավորություններն աննկարագրելի էին, եղան ակտիվ քննարկումներ, այնուհետև Աննա Մաքսիմը ընկերության աշխատակիցների ուղեկցությամբ շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հսկայի գործունեությանը:

ԶՊՄԿ-ն սոցիալական ծրագրերում մեծ տեղ է հատկացնում սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, և այս առումով «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից:

  • Կիսվել: