շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայր Աթոռի Մատենադարանի առցանց գրացուցակում արդեն հասանելի են 81 հայերեն,189 օտարալեզու պարբերական

Մայր Աթոռի Մատենադարանի առցանց գրացուցակում արդեն հասանելի են 81 հայերեն,189 օտարալեզու պարբերական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերական մամուլի էլեկտրոնային գրացուցակում արդեն հասանելի են աշխարհի տարբեր վայրերում տպագրված 81 անուն հայերեն,189 անուն օտարալեզու պարբերականներ: Այս մասին տեղեկանում ենք  «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:

Կրոնագիտական, հայագիտական, պատմաբանասիրական ուղղվածություն ունեցող այս թերթերն ու ամսագրերը՝ տպագրված 1830 ական թվականներից առ այսօր, կարելի է ընթերցել Սուրբ Էջմիածնի Մատենադարանի հարմարավետ ընթերցասրահում։

Եթե համացանցում առկա են այդ պարբերականների թվային տարբերակները, ապա դրանք արտացոլված են գրացուցակում։

Օգտվելու կարգը՝

Մուտք գործել Մատենադարանի կայքէջ

Նշել «Պարբերականներ» բաժինը 

Ընտրել «Հայալեզու» կամ «Օտարալեզու» ենթաբաժինը

Այբբենական ցանկից ընտրել  պարբերականի անունը:

  • Կիսվել: