երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից ի վեր Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը դրամը։  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեկ ամսվա արդյունքներով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը գերազանցել են 30 միլիոն դրամը, մենք ունենք մեծ թվով այցելություններ: Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է մուտքը, մյուս սոցիալական խմբերի համար էլ, բնականաբար, այլ քաղաքականություն է գործում, այսինքն՝ այցելությունների թիվը շատ ավելի մեծ է»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս  ամենը ցույց է տալիս, որ այս ձևաչափի համագործակցություններով կարող են Հայաստանի թանգարանները դարձնել շատ ավելի գրավիչ և այցելելու պարտադիր վայր  քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։

Հայաստանի պատմության թանգարանում  2024 թվականի սեպտեմբերի 21-ից բացվել է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը։ 

 

  • Կիսվել: