ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մատենադարանում կբացվի «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես

Մատենադարանում կբացվի «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես

2022 թ. հոկտեմբերին Մաշտոցյան Մատենադարանում բացվելու է  «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որի շրջանակներում նախատեսվում է վերականգնողական արվեստին նվիրված ընդարձակ ցուցադրություն:

Մատենադարանից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցելու են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ը, «Հայաստանի պատմության թանգարան»-ը, «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ը, «Հայաստանի ազգային արխիվ»-ը, «Պահպանության ծառայություն»-ը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները։ Այս առիթով հուլիսի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում նշված կառույցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի ցուցադրվելու են  հիշյալ կառույցների մասնագետների կողմից վերջին տարիներին վերականգնված գեղանկարչության, ձեռագիր գրքերի, գորգերի, զարդերի, խեցեղենի, գործվածքի և փայտարվեստի ակնառու նմուշները:

Վերականգնողական արվեստին նվիրված նմանօրինակ համալիր ցուցադրություն Հայաստանում բացվելու է առաջին անգամ։

  • Կիսվել: