շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մատենադարանում կանկացվի հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված Անդրե Սևրուգյանի 130-ամյակին

Մատենադարանում կանկացվի հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված Անդրե Սևրուգյանի 130-ամյակին

Մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այս մասին հայտնում են Մատենադարանից։

«Հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի և Սևրուգյան հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու շուրջ երկու տասնյակ անվանի գիտնականներ Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունգարիայի  առաջատար հաստատություններից»,- նշում են Մատենադարանից։ 

  • Կիսվել: