շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ճեմարան

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ճեմարան

Մատենադարանի պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելել է Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ճեմարան, հանդիպել կենտրոնական վարչության ատենապետ պարոն Զաքար Քեշիշյանին, արխիվների հրատարակության պատասխանատու Երվանդ Փամբուկյանին, տեսչությանը և ուսուցչական կազմին, ծանոթացել՝ արխիվային վավերագրերի ուսումնասիրման ու հրատարակման աշխատանքներին, հայտնում են Մատենադարանից:

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ճեմարանի արխիվային հարուստ հավաքածուի ուսումնասիրման և թվայնացման ոլորտներում։

  • Կիսվել: