շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մատենադարան-Գանձասարի թանգարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Մատենադարան-Գանձասարի թանգարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի թանգարանային մասը շարունակում է իր բնականոն գործունեությունը և նորից բաց է այցելուների համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց  Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:
 
«Պատերազմի օրերին ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային փաստաթղթերը, ինչպես նաև համակարգիչներն ու տեխնիկական այլ միջոցներ, տարհանվել են ռազմական գործողությունների գոտուց, տեղափոխվել առավել ապահով վայր՝ Երևանի Մատենադարան: Այսինքն, մասնաճյուղը ոչ թե դադարեցրել է գործունեությունը, այլ իր դռները ժամանակավոր փակել է այցելուների առաջ: Այժմ ցուցադրության շուրջ 1/3-ը վերադարձրել ենք Գանձասար: Արդեն մի քանի օր է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի թանգարանային մասը կրկին բաց է այցելուների համար», - նշեց Ա. Թորոսյանը:
 
Մեր զրուցակիցը հավելեց, որ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում առկա է անգլերենի գերազանց իմացությամբ զբոսավարի թափուր հաստիք։
 
«Զբոսավարն աշխատելու է պայմանագրային հիմունքներով: Զբոսավարի թափուր հաստիքը զբաղեցնել ցանկացողներն իրենց կենսագրության, կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները կարող են ուղարկել Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի էլ. հասցեին՝ [email protected]», - ասաց Արամ Թորոսյանը:

  • Կիսվել: