Մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը. ԿԳՄՍ նախարար
2026 թվականի ապրիլի 14-ին մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի շրջանակներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
՛՛Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստում համապատասխան միջոցներ հատկացվեցին համերգի համար՛՛,-նշել է նա:



