հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանան համատեղ համերգով

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանան համատեղ համերգով

Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«La Nuova Dolce Vita»  խորագրով համերգը կղեկավարի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
 
Երաժիշտներն ունկնդրին կպարգևեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։ Համերգին կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Երեկոյին ելույթ կունենա նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։

 

  • Կիսվել: