ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում

«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս մասին տեղեկացնում են Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
 
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանում անցկացնելու իրավունքը ստացավ այն բանից հետո երբ 2021-ին Հայաստանը ներկայացնող Մալենան իր «Քամի-քամի» երգով հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում։
 
«Մանկական Եվրատեսիլը» Երևանը կհյուրընկալի արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո:

  • Կիսվել: