երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մալխասի արվեստը երևանցիներն են. Ավինյանը շնորհավորել է մաեստրոյի 80-ամյակը

Մալխասի արվեստը երևանցիներն են. Ավինյանը շնորհավորել է մաեստրոյի 80-ամյակը

Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները, մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։ Այն բացառիկ հնարավորություն է միավորելու ջազի սիրահարներին, հարգանքի տուրք մատուցելու մաեստրոյի տասնամյակների աշխատանքին:

Մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: