ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Մահացել է վրացի հայտնի սցենարիստ, ռեժիսոր եւ դերասան Ռեզո Էսաձեն

Մահացել է վրացի հայտնի սցենարիստ, ռեժիսոր եւ դերասան Ռեզո Էսաձեն

Հայտնի վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, նկարիչ եւ բանաստեղծ Ռեզո Էսաձեն մահացել է 87 տարեկանում, տեղեկացնում է «Նովոստի- Գրուզիա»-ն:

Ռեզո Էսաձեն ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Վրաստանի Շեմոկմեդի գյուղում: 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ «երկրաֆիզիկոսի» մասնագիտությամբ: Ֆիզիկա եւ աստղագիտություն է դասավանդել դպրոցում, Թբիլիսիի աստղաֆիզիկական կայանի կրտսեր գիտաշխատող է:

Էսաձեն 1964 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, արդեն 2 տարի հետո դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1972 թվականից՝ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայի: Դերասան Ռեզո Էսաձեն նկարահանվել է Միխայիլ Ռոմի «Մեկ տարվա ինն օրերը» ֆիլմում, Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարություն», Իրակլի Կվիրիկաձեի «Անարա փոքր քաղաքը», Նիկոլայ Գուբենկոյի «Հանգստացողների կյանքից», Նիկոլայ Լեբեդեւի «Գայլխեղդ՝ գորշ շների ցեղից» ֆիլմերում:

Որպես ռեժիսոր աշխատել է 11 կինոնկարների վրա, որոնց թվում են՝ «Մեկ երիտասարդ կյանքի չորս էջ» (1967), «Վայրկյանաչափ» (1970), «Սեր առաջին հայացքից» (1975), «Հարսանեկան նվեր» (1982) եւ այլ ֆիլմեր:

  • Կիսվել: