չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մահացել է Վինի Թուխի համահեղինակ Վիոլետտա Կոլեսնիկովան

Մահացել է Վինի Թուխի համահեղինակ Վիոլետտա Կոլեսնիկովան

83 տարեկանում մահացել է մուլտիպլիկատոր և ուսուցչուհի Վիոլետտա Կոլեսնիկովան, ով աշխատել է «Բրեմենյան երաժիշտները» և «Վինի Թուխը» մուլտֆիլմերի վրա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մահացել է Վիոլետա Պավլովնա Կոլեսնիկովան, ШАР ստուդիայի դպրոցի ուսուցչուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, լեգենդար մուլտիպլիկատոր և Ռուսաստանում անիմատորների մի քանի սերունդների ամենափորձառու, սիրելի և անփոխարինելի ուսուցիչներից մեկը»,- ​​ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Վիոլետա Կոլեսնիկովան 1959 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմում» որպես մուլտիպլիկատոր, համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆյոդոր Խիտրուկը, Բորիս Դեժկինը, Ռոման Կաչանովը, Էդուարդ Նազարովը, Անդրեյ Խրժանովսկին և այլք։ Նրա մասնակցությամբ ստեղծված մուլտֆիլմերից են «Վրեժի խաղը», «Վինի Թուխը», «Բրեմենյան երաժիշտները», «Լոլո Պինգվինի արկածները» և այլն։

  • Կիսվել: