շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը

Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը

82 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը։ Այս մասին ՛՛ВКонтакте՛՛-ում հայտնել է Տվերի պատանի հանդիսատեսի թատրոնը։

՛՛Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մեր թատրոնը կորցրել է գործընկերոջ, ընկերոջ եւ ականավոր պրոֆեսիոնալի՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

Ղազարյանը հայտնի է ՛՛Загадочное ночное убийство собаки՛՛, ՛՛Панночка՛՛, ՛՛Кабала святош՛՛, ՛՛Забыть Герострата՛՛ ներկայացումներով։ Որպես ռեժիսոր հանդես է եկել «Дурацкая жизнь» ներկայացմամբ։ Աշխատել է Չիկմենտի (Շիմկենտ), Մագնիտոգորսկի, Տալլինի, Նովգորոդի, Իժեւսկի, Նովոմոսկովսկի, Մագնիտոգորսկի, Պետրոզավոդսկի, Կալինինի (Տվեր) դրամատիկական թատրոններում։ Տվերի երիտասարդական թատրոնում, որն այս տարվա հունվարին դարձավ 91 տարեկան, նա ծառայում էր 1977 թվականից։

 

  • Կիսվել: