ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը

Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը

77 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր եւ մանկավարժ Սերգեյ Սոլովյովը, հայտնել են ռեժիսորի շրջապատից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա մահացել է տանը, սակայն մահվան պատճառը չի հաղորդվում:

Ռեժիսորի առավել հայտնի աշխատանքներից են «Ասսա» (1987թ․), «Սեւ վարդը թախծի նշան է, կարմիր վարդը` սիրո նշան» (1989թ.) եւ «Աննա Կարենինա» (2009 թ.) ֆիլմերը։

 

  • Կիսվել: