ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահացել է պոլսահայ դերասան Արարատ Մոռը

Մահացել է պոլսահայ դերասան Արարատ Մոռը

Փետրվարի 19-ին 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի պոլսահայ դերասան  Արարատ Մոռը, գրում է ermenihaber.am-ը:  

Մոռի մահվան կապակցությամբ X-ի իր սոցիալական էջում ցավակցական գրառում է արել Թուրքիայում գործող «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) կենտրոնական կառավարման խորհրդի անդամ և փախստականների հանձնաժողովի փոխխոսնակ Մուրադ Մըհչըն:

Արարատ Մոռը ծնվել էր 1966-ին Ստամբուլում: Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ սերիալներում:

Բացի այդ խաղացել է «Պանդոկում», «Որտե՞ղ մնացինք» թատերական ներկայացումներին: 

  • Կիսվել: