կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է նկարիչ, քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն

Մահացել է նկարիչ, քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն

91 տարեկան հասակում մահացել է կոլումբիացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բոտերոն հայտնի է մարդկանց և կենդանիներին չափազանցված ծավալով պատկերելոով: Նկարչի ոճը աշխարհում անվանել են «բոտերիզմ»։

Նշենք, որ Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կան քանդակագործի երեք աշխատանքներ՝ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորը» և «Կատուն»:

 

  • Կիսվել: