հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է «Լենֆիլմի» խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

Մահացել է «Լենֆիլմի» խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

90 տարեկանոմ մահացել է «Լենֆիլմի» նախկին խմբագիր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիժետա Ղուկասյանը: Նա շուրջ 30 տարի՝ 1960-1990-ականներին, աշխատել է կինոստուդիայում, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Նշվում է, որ Կինեմատոգրաֆիստների միությունից Ղուկասյանի գործընկերները, խոսելով նրա մասին, ընգծել են նրա տաղանդը որպես՝ խմբագիր, շեշտել են, որ Ֆրիժետա |Ղուկասյանը միշտ օգնել է վարպետ-կինեմոգրաֆիստներին՝ նրանց համար դժվար պահերին:

«Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը օգնել է բացահայտել շատ դրամատուրգների և ռեժիսորների ստեղծագործական անհատականությունը»,- նշված է «Լենֆիլմի» կայքում:

Ղուկասյանն աշխատել է Ալեքսեյ Բատալովի, Ալեքսեյ Գերմանի և այլ հայտնի կինեմատոգրաֆիստների հետ: Նա մասնակցել է «Շան սիրտը», «Ապուշը», «Վարպետն ու Մարգարիտան» և այլ ֆիլմերի ստեղծմանը:

  • Կիսվել: