կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մահացել է կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Զաքարյանը

Մահացել է կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Զաքարյանը

Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի հիմնադիրներից Վիլեն Զաքարյանը։
 
Մեծ է Վիլեն Զաքարյանի ներդրումը հայկական կինոյում, մասնավորապես, հեռուստատեսային կինոյի ժանրում:
 
Նրա ստեղծագործական ձեռագրին են պատկանում բազմաթիվ ճանաչված ու սիրելի հեռուստատեսային ֆիլմեր՝ «Շիրակի մեղեդիները», «Առնո Բաբաջանյան», «Հույսի խրճիթներ» և այլն, սակայն Զաքարյանի լավագույն ստեղծագործությունը եղավ «Վերջին նետում» ֆիլմը, որը Լևոն Թուխիկյանի գլխավոր դերակատարությամբ կմնա հայկական կինոմշակութային ժառանգությունում:

  • Կիսվել: