կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է խորհրդային լեգենդար երգահան Նիկոլայ Դոբրոնրավովը

Մահացել է խորհրդային լեգենդար երգահան Նիկոլայ Դոբրոնրավովը

94 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս երգահան և դերասան Նիկոլայ Դոբրոնավովը։ Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի ամուսնու մահվան մասին իր սոցիալական ցանցի էջում հայտնել է երգիչ Նիկոլայ Բասկովը:

«Հենց նոր իմացա, որ Նիկոլայ Նիկոլաևիչ Դոբրոնրավովը մահացել է...»,- գրել է Բասկովը։

Նիկոլայ Դոբրոնրավովը ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում։ Նա իր ողջ կյանքը նվիրել է մշակույթին և արվեստին։ Նա սկսել է իր կարիերան որպես դերասան և 1950-1960-ական թվականներին, հաջողությամբ խաղացել Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան, իսկ 1970 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն։

1956 թվականից բանաստեղծն ամուսնացած է եղել կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդրա Պախմուտովայի հետ, ում հետ գրել է բազմաթիվ հայտնի երգեր։ Դրանցից են «Վախկոտը հոկեյ չի խաղում», «Բելովեժսկայա պուշչա», «Որքան երիտասարդ էինք», «Մեր երիտասարդության թիմը», «Երջանկության թռչունը», «Հույս» և շատ այլ լեգենդար ստեղծագործությունները:

Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Լյուդմիլա Զիկինան, Աննա Գերմանը, Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշչենկոն, Նիկոլայ Բասկովը և այլք։

Դոբրոնրավովը ԽՍՀՄ պետական ​​մրցանակի (1982) և Լենինյան կոմսոմոլի (1978) մրցանակի դափնեկիր է։ Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ և երրորդ աստիճանի շքանշանով, գրում է Life.ru-ն։

  • Կիսվել: