հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մահացել Է հայտնի չեխ երգիչ Կարել Գոտը

Մահացել Է հայտնի չեխ երգիչ Կարել Գոտը

80 տարեկան հասակում մահացել Է չեխ Էստրադային երգիչ Կարել Գոտը: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա պրոդյուսեր Անետա Շտոլցովան: Կարել Գոտը մահացել է ուռուցքային հիվանդությունից:

Ստեղծագործական կարիերայի ընթացքում Գոտը ձայնագրել Է ավելի քան 2 հազար երգ:

Միայն Չեխիայում թողարկվել է նրա ավելի քան 200 ալբոմ: Առավել շատ վաճառված է մնում 1977 թվականին ԽՍՀՄ-ում թողարկված «Կարել Գոտ» ալբոմը (4,5 մլն օրինակ): Գոտը նաև նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական ֆիլմում:

 

  • Կիսվել: