չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Ճարտարապետը Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության մեջ մեծ ներդրում ունեցած կարևոր դեմքերից էր:
 
Եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
 
Գուրգեն Մուշեղյանի համահեղինակությամբ կառուցվել են Երևանի ամենահայտնի շինությունները` «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը: Գյումրիում` օդանավակայանը: Ցավակցում ենք ընտանիքին և բոլոր մտերիմներին:

  • Կիսվել: