երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մահացել է գեղանկարիչ Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը

Մահացել է գեղանկարիչ Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը

Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացնում են, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը:

Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում: Նկարել սկսել է վաղ հասակից։ 1969-1980 թվականներին սովորել է նկարիչ Կառլեն Հովսեփյանի արվեստանոց-ստուդիայում, 1977-1982 թթ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։

1979 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գևորգ-Մշեցի Ջավրուշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 17:00-20:00-ը «Գոռ» սգո սրահում:

Հասցե՝ Սիլիկյան թաղամաս, Հին Խճուղի 37:

  • Կիսվել: