չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Մահացել է Գալինա Վոլչեկը

Մահացել է Գալինա Վոլչեկը

Մոսկովյան կլինիկայում կյանքի 87-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Գալինա Վոլչեկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Սովրեմեննիկ» թատրոնին։

Վոլչեկին թոքերի բորբոքմամբ Բոտկինի հիվանդանոց տեղափոխելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 24-ին։Մինչ այդ՝ նախօրեին, ԶԼՄ-ները գրել էին նրա վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Նշենք, որ Գալինա Վոլչեկը ծնվել է 1933թ․ դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում, հայտնի ռեժիսոր եւ կինոօպերատոր Բորիս Վոլչեկի եւ սցենարիստ Վերա Մայմինայի ընտանիքում։

1955թ․ նա ավարտել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիան։ Նա խաղացել է բազմաթիվ դերեր, այդ թվում «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա», «Աշնանային մարաթոն», «Ումիկում» եւ այլ ֆիլմերում։

1972 թվականից Վոլչեկը «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, իսկ 1989-ից՝ գեղարվեստական ղեկավարը։

  • Կիսվել: