ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է «Երալաշ» հանդեսի գլխավոր ռեժիսոր Բորիս Գրաչևսկին

Մահացել է «Երալաշ» հանդեսի գլխավոր ռեժիսոր Բորիս Գրաչևսկին

71 տարեկան հասակում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հրեական համայնքների Դաշնության Հանրային խորհրդի նախագահ Բորուխ Գորինը։

Նրա խոսքերով, մահվան պատճառը եղել է կորոնավիրուսային վարակը։ Տեղեկությունը հաստատել է Գրաչևսկիի կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան։

Գրաչևսկին վարակվել է կորոնավիրուսով դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նա հոսպիտալացվել է:

  • Կիսվել: