հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է դերասան Կլոդ Բրասերը

Մահացել է դերասան Կլոդ Բրասերը

84 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Կլոդ Բրասերը, տեղեկացնում է RTL-ը:

Բրասերը ծնվել է դերասան Պյեր Բրասերի և դերասանուհի Օդետտ Ժուայոյի ընտանիքում: Նրա քավորն է եղել հայտնի գրող Էրնեստ Հեմինգուեյը:

Իր երկար կարիերայի ընթացքում դերասանը հանդես է եկել այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են՝ Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժան-Լյուկ Գոդարը և Ժորժ Լոտները:

 

  • Կիսվել: