ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է դերասան և հաղորդավար Օրսոն Բինը

Մահացել է դերասան և հաղորդավար Օրսոն Բինը

Մահացել է 91-ամյա դերասան և հաղորդավար Օրսոն Բինը, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ փետրվարի 7-ի երեկոյան տարեց դերասանը երկու անգամ վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է:

Բինը հայտնի է դարձել 1960-80-ական թվականներին, երբ վարում էր տարբեր ժամանցային հաղորդումներ: Նա նաև նկարահանվել է «Լինել Ջոն Մալկովիչ», «Հավասարիչ 2» ֆիլմերում, ինչպես նաև «Հուսահատ տնտեսուհիները» և «Երկուսուկես մարդը» սերիալներում:

  • Կիսվել: