Մահացել է դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը
Մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը:
Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է եղել։ Նա վերջին 3 շաբաթում եղել է Էկվադորի հիվանդանոցներից մեկում` կոմայի մեջ։
Նշենք, որ Մարիա Տերտերյանը կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է: