ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Մահացել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

87 տարեկանում կյանքից հեռացել է լեհ ականավոր երաժիշտ, դասական երաժշտության ոլորտում համաշխարհային հեղինակություն և բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Քշիշտոֆ Պենդերեցկին։

 Նա ծնվել է լեհական Դեբիցա քաղաքում: Կրակովի երաժշտական ​​պետական ​​բարձրագույն դպրոցը ավարտելուց հետո դարձել է պոլիֆոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր: Հետագայում  այդ նույն առարկաները նա դասավանդել է Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Պենդերեցկու  առաջին գլխավոր ելույթը կայացել է 1959 թվականին Վարշավայի աշնանային փառատոնում: Բայց միջազգային ճանաչում նա ստացել է հաջորդ տարի,  երբ կատարվեց «Լաց եղիր Հիրոսիմայի զոհերի համար» ստեղծագործությունը։

 

Կոմպոզիտորի աշխատություններում ներկայացված են սիմֆոնիկ ժանր, ժամանակակից օպերա և ավանգարդ, սակայն առանձնահատուկ տեղ է գրավում կրոնական երաժշտությունը՝ «Stabat Mater», «Утрене», որոնց համար օտգագործվել են եկեղեցասլավոնական տեքստեր։

Պենդերեցկին մեծ հաջողությամբ ծավալել   է նաև կրթական գործունեություն: 1972-ին նշանակվել է Կրակովի երաժշտական ակադեմիայի ռեկտոր, իսկ պաշտոնը թողնելուց հետո մնացել է նրա պատվավոր պրոֆեսոր:

  • Կիսվել: