երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լուռ, ինքնակենտրոն, առօրյա աղմուկից ու պատվանդաններից հեռու աշխատանք, այս է օրվա հրամայականը. Արա Խզմալյան

Լուռ, ինքնակենտրոն, առօրյա աղմուկից ու պատվանդաններից հեռու աշխատանք, այս է օրվա հրամայականը. Արա Խզմալյան

«Պատմական հանգամանքների բերումով վերածել ենք մեր պատմությունը հերոսապատումի, իսկ հերոսի գաղափարը նույնացրել զոհի, նահատակի գաղափարի հետ: Մինչդեռ, պետականության ու պետության պայմաններում պետք է վերանայել հերոսության գաղափարը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Անդրադառնալով «Մեր ժամանակների հերոսը-2023» մրցանակաբաշխությանը` նա նշել է.

«Այսօրվա հերոսը պրոֆեսիոնալն է, իսկ հայրենասիրության իմ բանաձևն է՝ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է: Առանց պրոֆեսիոնալիզմի հայրենասիրությունը ոչ միայն ճառասացություն է, այլև՝ վտանգավոր: Լուռ, ինքնակենտրոն, առօրյա աղմուկից ու պատվանդաններից հեռու աշխատանք: Այս է օրվա հրամայականը: Այս ամենի ժառանգությունն ու խորհրդանիշն է նաև մեր բարձրագույն արժեքը՝ Մատենադարանը...»:

  • Կիսվել: