հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Լուինիի շրջան, Սբ Սեբաստիանոս․ Ազգային պատկերասրահում ցուցադրվում են իտալական գլուխգործոցները

Լուինիի շրջան, Սբ Սեբաստիանոս․ Ազգային պատկերասրահում ցուցադրվում են իտալական գլուխգործոցները

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում են իտալական գլուխգործոցները։ 

Լեգենդը (3-րդ դար) պատմում է քրիստոնեական հավատքն ընդունած հռոմեացի Սեբաստիանոս սպայի տանջանքների մասին, որին կայսր Դիոկլետիանոսի հրամանով նետահարել են: Լեգենդում ասվում է, որ սրբին նետահարելիս միտումնավոր չեն խոցել զինվորի կարևոր օրգանները, որպեսզի նա երկար տանջվի մինչև մահը: Սակայն նրան բուժել են սուրբ կանայք: Ապաքինվելուց հետո կրկին շարունակել է Քրիստոսի ուսմունքի տարածումը: Բարկացած Դիոկլետիանոսը հրամայել է մտրակելով սպանել նրան, իսկ մարմինը գցել Հռոմի Մեծ Կլոակա կոյուղու մեջ:

Բեռնարդո Լուինիի շրջան, 1480-1532, Սուրբ Սեբաստիանոս, կտավ, յուղաներկ: Ներկայացված է Իտալական արվեստի դրվագները Հայաստանում ցուցահանդեսում:

  • Կիսվել: