չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Լոռու մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել

Լոռու մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել

ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղի «Քուրթիկ»  միջնադարյան գյուղատեղիում ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները  հողի տակից հանել, ամբողջացրել  են մեկ խաչքար: Երկրորդ խաչքարի միայն վերևի հատվածն է հնարավոր եղել ամբողջացնել։ Հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունից:

Ավելի վաղ մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում նոր կյանք էին տվել  Լորուտ գյուղի «Կծվուտ» գյուղատեղում /13-14-րդ դդ․/ 2023 թ.-ի աշնանը  հայտնաբերած նորահայտ խաչքարին։ Երկատված խաչքարը միավորել, մաքրել և կանգնեցրել են։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը կրում  է շարունակական բնույթ։

  • Կիսվել: