ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում ցաքուցրիվ գտնվող խաչքարերը տեղափոխվել են համանուն պատմամշակութային արգելոցի տարածք

Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում ցաքուցրիվ գտնվող խաչքարերը տեղափոխվել են համանուն պատմամշակութային արգելոցի տարածք

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ տարբեր տարիներին Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաք ու ցրիվ գտնվող խաչքարերը և ճարտարապետական բեկորները տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։

՛՛Խաչքարերն ու պատմական բեկորները կցուցակագրվեն, կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրության և կնախապատրաստվեն ցուցադրության «Լոռի բերդի» այցելուների համար։

Նշենք, որ մինչև արգելոցի տարածք տեղափոխելը բազմիցս արձանագրվել էին այդ խաչքարերի ու բեկորների կոտրման ու գողության դեպքեր՛՛,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

  • Կիսվել: