չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լևոն Արոնյանը ընդհատեց առաջատարի հաղթարշավը. Tata Steel Masters

Լևոն Արոնյանը ընդհատեց առաջատարի հաղթարշավը. Tata Steel Masters

Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters խոշոր մրցաշարի 8-րդ տուրում ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով մրցեց մրցաշարի միանձնյա առաջատար Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ: Պարտիան անցավ հավասար պայքարում և 31-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

Ուզբեկ գրոսմայստերը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանից մեկական միավորով հետ են մնում Անիշ Գիրին ու Վեսլի Սոն: Լևոն Արոնյանը 4,5 միավորով բաժանում է 4-7-րդ հորիզոնականները: Նա մրցաշարի այն չորս մասնակիցներից է ,որը դեռևս պարտություն չի կրել:

Այսօր հանգստյան օր է մրցաշարում, իսկ վաղը կայանալիք 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի նիդերլանդցի Յորդեն Վան Ֆորեստի հետ, որը 3 միավորով գտնվում է 12-րդ տեղում:

  • Կիսվել: