չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
 «Լեռնեցիների պարը» քանդակը «Դվին» հյուրանոցի մոտից կտեղափոխվի Մերգելյան ինստիտուտի հարակից այգի

«Լեռնեցիների պարը» քանդակը «Դվին» հյուրանոցի մոտից կտեղափոխվի Մերգելյան ինստիտուտի հարակից այգի

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց «Լեռնեցիների պարը» քանդակը տեղափոխելու թույլտվություն տրամադրել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քանդակը ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը:

Քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց:

Վերակառուցման արդյունքում «Լեռնեցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված  հատվածում:  Ավելին, «Դվին» հյուրանոցի առջև, այն հատվածում, որտեղ այժմ տեղադրված է քանդակը, նախատեսվում են նոր կառուցապատման աշխատանքներ, որոնք անհնար է իրականացնել առանց հուշարձանի նյութական պահպանությունը վտանգելու։

Որոշվել է քանդակը տեղափոխել Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածքը:

  • Կիսվել: