կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեգենդար տենոր Յոզեֆ Կալեյան Երևանում կատարեց Սպենդիարյանի «Ա՜յ, վարդ» ռոմանսը

Լեգենդար տենոր Յոզեֆ Կալեյան Երևանում կատարեց Սպենդիարյանի «Ա՜յ, վարդ» ռոմանսը

Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել մեր օրերի ամենահեղինակավոր տենորներից մեկը՝ Յոզեֆ Կալեյան։ Աշխարհի լավագույն բեմերի ամենապահանջված օպերային երգիչը մեծ ընդունելության արժանացավ երևանյան ունկնդրի կողմից։ Կալեյայի վիրտուոզ մեկնաբանություններն ուղեկցվում էին բուռն ծափողջույններով։ Նա իր գեղեցիկ ձայնով ու կատարողական վարպետությամբ կարողացավ գերել ներկաներին՝ հաղորդելով աննկարագրելի հույզեր։

Մալթացի տենորը նվագախմբի հետ ներկայացրեց Չայկովսկու, Շորի, Պուչչինիի ստեղծագործություններից։ Յոզեֆ Կալեյան կատարեց նաև Ալեքսանդր Սպենդիարյանի «Ա՜յ, վարդ» ռոմանսը, որը նա առաջին անգամ կատարել էր Դուբայի օպերային թատրոնում։

Նշենք, որ Յոզեֆ Կալեյան և Սերգեյ Սմբատյանը Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կազմակերպմամբ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 7-ը, Հայաստանից բացի, համերգներ են ունեցել նաև Ուզբեկստանում, Ղազախստանում և Վրաստանում։

  • Կիսվել: