ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Led Zeppelin Symphonic-ի բացառիկ համերգը Հրազդան մարզադաշտում

Led Zeppelin Symphonic-ի բացառիկ համերգը Հրազդան մարզադաշտում

Աննախադեպ Հայա փառատոնի շրջանակներում կայացած երկու անմոռանալի համերգներից հետո հուլիսի 9-ին ժամը 20-ին Հրազդան մարզադաշտում կկայանա Led Zeppelin Symphonic-ի համերգը:

Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

⠀Ավելի քան 50 տարի երկրպագուներն աշխարհի ամենատարբեր անկյուններից պաշտել են Led Zeppelin-ի երգերը: Այսօր, Symphonic-ի կատարումներն արթնացնում են լավագույն էմոցիաներն ու պարգևում նմանը չունեցող փորձառություն խմբի երկրպագուներին:

  • Կիսվել: