չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Լադանիվա» խումբը միջազգային մրցանակաբաշխությանը հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

«Լադանիվա» խումբը միջազգային մրցանակաբաշխությանը հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

 Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ և ժամանակակից երաժշտության մրցանակն է:
 
 

Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային հանրահռչակման գործում: Ահա այս տարվա հավակնորդները. Ալինա Պաշ (Ուկրաինա), Աննա (Իտալիա), Բալկանյան Թաքսիմ (Ռումինիա), Blanks (Նիդեռլանդներ), Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), DORA (Իսպանիա), Francis of Delirium (Լյուքսեմբուրգ), Ֆրիդբերգ (Ավստրիա), Յադա (Դանիա), Լադանիվա (Ֆրանսիա), Մեսքերեմ Մեես (Բելգիա), Mezerg (Ֆրանսիա), Նեննի (Պորտուգալիա) և Զոե Ուիս (Գերմանիա):  

Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է «Լադանիվան»: Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլան (Իռլանդիա), ДEVA-ն (Հունգարիա), Mezerg-ը (Ֆրանսիա), Blanks-ը (Նիդեռլանդներ) և Ալինա Պաշը (Ուկրաինա): 

Հաղթողներն ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից, որի կազմում են Ջեմմա Բրեդլին (BBC Radio 1), Սինդի Կաստիլյոն (Mad Cool Festival), Քևին Քոուլը (KEXP), Բրայան Ջոնսոնը (Spotify) և ժյուրիի պատվավոր անդամ Ալյոնա Ալյոնան (Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր, 2021):

  • Կիսվել: